Ռումենիգե. «Բավարիայի» և «Բորուսսիայի» մրցակցությունն օգտակար է Բունդեսլիգայի համար

«Բավարիայի» ղեկավար մարմնի ներկայացուցիչ Կարլ-Հայնց Ռումենիգեն կարծում է, որ մյունխենյան թիմի մրցակցությունը Դորտմունդի «Բորուսսիայի» հետ օգտակար է Գերմանիայի առաջնության համար:

««Բորուսսիան» այն մրցակիցն է, որին վերջին 4 տարիների ընթացքում մենք լրջությամբ ենք վերաբերվում: Ըստ իս, մեր ակումբների միջև եղած մրցակցությունն օգտակար է Բունեսլիգայի համար: Հույս ունեմ` այդպես կլինի նաև ապագայում»,-Ռումենիգեի խոսքը մեջբերված է «Bild» պարբերականից:

Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակում, նոյմեբերի 1-ին «Բավարիան» մրցելու է հենց «Բորուսսիայի» հետ: Այս խաղից առաջ մյունխենյան թիմը 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Բորուսսիան» զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը` ակտիվում ունենալով 7 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում