Կլոպը հավատում է` «Բավարիան» կպատժվի իր տրանսֆերային քաղաքականության համար

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի` «Բավարիայի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ քննադատել է մյունխենյան ակումբի ղեկավարության տրանսֆերային քաղաքականությունը:

Վերջին շրջանում գերմանական մամուլում ավելի են շատանում այն լուրերը, որ «Բորուսսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը տեղափոխվելու է «Բավարիա»: Հիշեցնենք, որ վերջին երկու մրցաշրջանների ընթացքում «Բորուսսիայից» «Բավարիա» են տեղափոխվել առաջատար ֆուտբոլիստներ Մարիո Գյոտցեն և Ռոբերտ Լևանդովսկին:

-Այն ժամանակ, երբ երկու թիմերն էլ հիանալի խաղ էին ցուցադրում, անգամ զվարճալի էր պատասխանել «Բավարիայի» ղեկավարության` մեր ֆուտբոլիստների նկատմամբ ունեցած հետաքրքրության վերաբերյալ հարցերին: Այժմ ես ոչինչ չգիտեմ Ռոյսի տրանսֆերի հետ կապված իրավիճակից: Ամեն դեպքում, ես հավատում եմ, որ կյանքն արդար է: Նրանք, ովքեր իրենց հաջողության շրջանում վատ են վերաբերվում մյուսների նկատմամբ, պատժվում են,-Կլոպի խոսքը մեջբերված է «Bild»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում