Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականի կազմը

2014 թվականի նոյեմբերի 4-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալու է ծանրամարտի կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնությունը:

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը հաղորդում է, որ մարզիչներ՝ Պողոս Պողոսյանի ու Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ ծանրամարտի մեծահասակների ՀՀ հավաքական թիմը ներկայացնելու են 8 ծանրորդ և 6 ծանրորդուհի:

Սմբատ Մարգարյան (56 կգ)
ԲԿՄԱ, «Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ, անձնական մարզիչ՝ Հրանտ Տոնոյան:

Վանիկ Ավետիսյան (69 կգ)
«Սևան» մարզական հասարակական կազմակերպության Սամաղարի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Ֆելիքս Ալիև:

Հակոբ Մկրտչյան ( 77 կգ)
Գյումրու քաղաքապետարանի «Յու. Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց», ՀՈԱԿ «Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ի սովորող, անձնական մարզիչ՝ Արմեն Մկրտչյան:

Արա Խաչատրյան ( 77 կգ)
«Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ, անձնական մարզիչ՝ Ալեքսանդր Կարապետյան:

Աղասի Աղասյան (85 կգ)
«Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ, անձնական մարզիչ՝ Երվանդ Կիրակոսյան:

Սիմոն Մարտիրոսյան (105 կգ)
«Սևան» մարզական հասարակական կազմակերպության Սամաղարի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Աշոտ Փիլոսյան:

Հայկ Հակոբյան (+105 կգ)
Գյումրու մարզային մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արտակ Ներսիսյան:

Ռուբեն Ալեքսանյան (+105 կգ)
«Արարատ քաղաքի մարզադպրոց» ՀՈԱԿ, անձնական մարզիչ՝ Գառնիկ Ալեքսանյան:

Էլեն Գրիգորյան (48 կգ)
«Սևան» մարզական հասարակական կազմակեր պության Քասախի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արման Ղազարյան:

Աննա Գովելյան (53 կգ)
«Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց» ՊՈԱԿ, անձնական մարզիչ՝ Արտաշես Ներսիսյան:

Իզաբելա Յայլյան (58 կգ)
«Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ, անձնական մարզիչ՝ Հրանտ Տոնոյան:

Քրիստինե Պետրոսյան (63 կգ)
«Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց» ՊՈԱԿ, անձնական մարզիչ՝ Արտաշես Ներսիսյան:

Մելինե Դալուզյան (69 կգ)
«Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց» ՊՈԱԿ, անձնական մարզիչ՝ Արտաշես Ներսիսյան:

Հռիփսիմե Խուրշուդյան (+75կգ)
«Սևան» մարզական հասարակական կազմակեր պության Քասախի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արման Ղազարյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում