Հարտ. «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում կարող ենք 3 միավոր վաստակել

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը խոսել է Անգլիայի առաջնության 10-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից ունեցած սպասելիքների մասին: Խաղը կայանալու է նոյեմբերի 2-ին, «Էտիհադ» մարզադաշտում, մեկնարկը` Երևանի ժամանակով 17:30-ին:

-Աննկագրելի է լինել դերբիի մի մասնիկը: Մանչեսթերը հիանալի քաղաք է` երկու մեծագույն ակումբներով, որոնք ցանկանում են լինել բարձունքում: Սա յուրահատուկ խաղ է, իսկ ես ինձ Մանչեսթերի մի մասն եմ զգում, չէ՞ որ վաղուց եմ այստեղ:

Ամեն դեպքում, մենք դերբիին պետք է վերաբերվենք ինչպես սովորական խաղի, որում պետք է հաղթենք: Հատկապես հաշվի առնելով այն, որ խաղալու ենք սեփական մարզադաշտում: Կարող ենք 3 միավոր վաստակել: Այս խաղին մասնակցությունից միայն հաճույք կստանանք, իսկ երբ խաղն ավարտվի կմտածենք հաջորդի մասին,-Հարտի խոսքը մեջբերել է «Sky Sports»-ը:

Հավելենք, որ այս խաղից առաջ «Մանչեսթեր Սիթին» ունի 17 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «կարմիր սատանաները» 8-րդ տեղում են` 13 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում