Ուեստբրուկը բաց կթողնի 4-6 շաբաթ

«Օկլահոմայի» բասկետբոլիստ Ռասսել Ուեստբրուկը 4-6 շաբաթ չի կարողանա օգնել իր թիմին:

«News OK»-ը հաղորդում է, որ պաշտպանի առաջին հետազոտությունից հետո «Օկլահոմայի» բժշկական անձնակազմը եկել է այն եզրակացությանը, որ լավագույն դեպքում Ուեստբրուկը կարող է շարք վերադառնալ նոյեմբերի 28-ին:

Հիշեցնենք, որ Ռասսել Ուեստբրուկը վնասվածք է ստացել «Կլիպպերսի» հետ խաղում: Նա այդ խաղին իր մասնակցության 9 րոպեի ընթացքում հասցրեց վաստակել 2 միավոր, կատարել 4 փոխանցում և կոտրել ձեռքը: Վնասվածքի պատճառով առաջիկա խաղերի ընթացքում «Օկլահոմային» չի կարողանա օգնել նա Կևին Դյուրանտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում