Ալեգրի. «Էմպոլիի» դեմ բարդ հանդիպում է սպասվում

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ իր ֆուտբոլիստները լիովին կենտրոնացել են Իտալիայի առաջնության 10-րդ տուրի` «Էմպոլիի» հետ խաղի վրա: Հիշենենք, որ րցաշարի նախորդ տուրում թուրինյան թիմը նվազագույն հաշվով զիջեց «Ջենոային»:

-«Էմպոլին» շատ լավ ֆուտբոլ է ցուցադրում: Կարծում եմ` պետք է շնորհավորել մրցակցի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրիին. նա հիանալի աշխատանք է կատարել, թեպետ թիմը նոր է միացել Ա Սերիային: Խաղը բարդ է լինելու, սակայն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի` «Օլիմպիակոսի» դեմ հանդիպումից առաջ լավ պատրաստվելու հնարավորություն է տալիս: «Յուվենտուսի» համար միշտ ամենակարևորն առաջիկա խաղն է: Այնպես որ, փորձելու ենք 3 միավոր վաստակել,-Ալեգրիի խոսքը մեջբերել է «Football Italia»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում