Վենգեր. Ժիրուի ապաքինումը հիանալի է ընթանում

«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուի ապաքինման գործընթացը սպասվածից արագ է ընթանում: Այս մասին ասել է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

-Ժիրուն շրջանցում է ապաքինման գրաֆիկը: Նրա ապաքինումը հիանալի է ընթանում: Օլիվյեն նախատեսված ժամկետից 3 շաբաթ առաջ է անցել, և կարծում եմ` ազգային հավաքականների խաղերից հետո նա կմիանա ընդհանուր թիմին: Մենք շատ ենք զգում նրա կարիքը,-ասել է Արսեն Վենգերը:

Հիշեցնենք, որ Օլիվյե Ժիրուն ոտնաթաթի վնասվածք է ստացել օգոստոսի 23-ին` Անգլիայի առաջնության երկրորդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում