«Ման. Յունայթեդը» և «Միլանն» ընկերական հանդիպում կանցկացնեն

«Միլանի» սպորտային տնօրեն Ումբերտո Գանդինին հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունը բանակցում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ձմռանն ընկերական հանդիպում անցկացնելու համար: Թիմերը չեն մասնակցում Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունը և ցանկանում են նման ընկերական հանդիպում անցկացնել:

-«Մանչեսթեր Յունայթեդի» հետ ընկերական հանդիպումն այն է, ինչը մենք քննարկում ենք վերջին շաբաթների ընթացքում: Երկու կողմերն էլ հետաքրքրված են: Այժմ մենք հարմար տեղ ենք փնտրում և խաղի անցկացման ճիշտ ժամանակն ենք փորձում ընտրել: Խաղը գուցե հունվարի 28-ին տեղի ունենա,-ասել է Գանդինին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում