Ռոյս. Մյունխեն ենք գնում, որպեսզի փորձենք 3 միավոր վաստակել

Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի «Բավարիա»-«Բորուսսիա Դորտմունդ» հանդիպումից առաջ դորտմունդյան թիմի առաջատար Մարկո Ռոյսը հայտարարել է, որ կենտրոնացած է խաղի վրա, ոչ թե ակումբի հավանական տեղափոխության վերաբերյալ լուրերի: Վերջին շրջանում «Բավարիայի» ղեկավարության անդամները բազմիցս ընդգծել են, որ լրջորեն հետաքրքրված են Ռոյսի ծառայություններով:

-Այժմ շատերն են խոսում իմ մասին: Այդ կապակցությամբ ցանկանում եմ ասել, որ որոշ մարդիկ ավելի շատ են մտածում ապագայիս մասին, քան ինքս: Միակ բանը, որ վստահությամբ կարող եմ ասել, հետևյալն է` Մյունխեն ենք գնում, որպեսզի փորձենք 3 միավոր վաստակել:

Այս խաղից հետո քայլ առ քայլ կփորձենք լուծել մրցաշրջանի խնդիրները «Գալաթասարայի», Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի», «Պադերբորնի» և «Արսենալի» հետ խաղերում: Ինձ համար այժմ այս ամենն է առաջին տեղում,-Ռոյսի խոսքը մեջբերված է «Bild» պարբերականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում