Հնարավոր է` Տևեսը չմասնակցի «Էմպոլիի» դեմ խաղին

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է, որ հարձակվող Կարլոս Տևեսը, հնարավոր է, չմասնակցի Իտալիայի առաջնության 10-րդ տուրի` «Էմպոլիի» դեմ խաղին:

Պատճառն այն է, որ Ալեգրին ցանկանում է երեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի` «Օլիմպիակոսի» դեմ խաղից առաջ հանգստի հնարավորության տալ արգենտինացուն:

-Հնարավոր է` Տևեսն առաջին իսկ րոպեից չմասնակցի «Էմպոլիի» հետ խաղին: Սակայն ես ունեմ Ջովինկոյին, Կոմանին կամ Լյորենտեին խաղադաշտ դուրս բերելու հնարավորություն: Նրանք այժմ լավ մարզավիճակում են,-Ալեգրիի խոսքը մեջբերել է «Football Italia»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում