Արթուր Աբրահամը մարզագույք է նվիրել ՊՆ բանակի կենտրոնական մարզական ակումբին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այցելել է ՀՀ ՊՆ բանակի կենտրոնական մարզական ակումբ և բռնցքամարտին վերաբերող մարզագույք է նվիրել ՊՆ բանակի կենտրոնական մարզական ակումբին: Այս մասին տեղեկանում ենք մարզիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանից:

Հայազգի մարզիկը նաև հանդիպել է հրամանատար, փոխգնդապետ Հայկազ Աբրահամյանին, ում հետ զրուցել է զինծառայող մարզիկների հաջողությունների մասին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում