Էնրիկե. «Ռեալից» կրած պարտության համար մեզ խարակիրի անելու իմաստ չկա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի` «Սելտայի» հետ խաղից առաջ նշել է, որ նախորդ տուրում «Ռեալից» 1:3 հաշվով կրած պարտությունն ազդել է իր սաների վրա, սակայն չպետք է կենտրոնանալ արդեն ավարտված հանդիպման վրա:

-«Ռեալից» կրած պարտությունն ազդե՞լ է իմ թիմի վստահության վրա: Պարտությունը միշտ ցավալի է և միշտ էլ ազդեցություն է թողնում, բայց պետք է հասկանալ, որ հնարավոր չէ մրցաշրջանն առանց պարտությունների անցկացնել: Այժմ մենք գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը և «Ռեալից» կրած պարտության համար մեզ խարակիրի անելու իմաստ չկա,-Էնրիկեի խոսքը մեջբերել են իսպանական լրատվամիջոցները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում