Հայ ազատ ոճային ըմբիշները կմասնակցեն Վլադիմիր Սեմյոնովի անվան միջազգային մրցաշարին

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզի Նեֆտեյուգանսկի շրջանի Պայակովսկի քաղաքատիպ ավանում 11-րդ անգամ ընթանալու է շրջանի ղեկավար Վլադիմիր Սեմյոնովի մրցանակների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային խաղարկությունը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հաղորդում է, որ մրցաշարում պարգևներ կվիճարկվեն 8 քաշային կարգերում: Ըստ նախնական հայտերի` ստուգատեսին մասնակցելու պատրաստականություն են հայտնել 18 երկրներ: Այրդեն իրենց մասնակցությունն են հաստատել Հայաստանը, Կանադան, Թունիսը և Լեհաստանը:

Ազատ ոճի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը նշել է, որ տղամարդկանց այս միջազգային ներկայացուցչական մրցաշարին Հայաստանի պատվիրակների վերջնական կազմը կհրապարկի նոյեմբերի 5-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում