Սիմեոնե. Թիմը դեռ չունի այն մակարդակը, որը կանխատեսում էինք ունենալ

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի` «Կորդոբայի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ իր թիմը դեռ հանդես չի գալիս նախորդ մրցաշրջանի խաղամակարդակով:

-«Ատլետիկոն» աստիճանաբար է զարգացում գրանցում: Արտագնա խաղերի ժամանակ մեր թիմն արդեն ավելի շատ է տիրում գնդակին և լավ արդյունքներ է գրանցում, սակայն դեռ չունի այն մակարդակը, որը կանխատեսում էինք ունենալ:

Պետք է շատ հարցեր կարգավորենք, և դա նորմալ է: Մեկնարկային կազմ են եկել նոր ֆուտբոլիստներ: Որոշ թիմերում միայն մեկ ֆուտբոլիստի բացակայության պատճառով լինում են հսկայական փոփոխություններ, իսկ մեր կազմն ավելի շատ է փոխվել,-Սիմեոնեի խոսքը մեջբերել են իսպանական լրատվամիջոցները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում