Կավանի. Իբրահիմովիչն արժանի է «Ոսկե գնդակի»

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին «Le Parisien»-ին տված հարցազրույցում գովեստի խոսքեր է ուղղել թիմակից Զլատան Իբրահիմովիչի հասցեին: Ըստ ուրուգվայցի ֆուտբոլիստի` Զլատանն արժանի է ստանալ 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը` «Ոսկե գնդակը»:

-Իբրահիմովիչի շնորհիվ թիմն ավելի լավ է խաղում: Զլատանի հետ լավ հարաբերություններ ունեմ. մենք նույն թիմում ենք խաղում և հիանալի հասկանում ենք իրար: Իբրան շատ մրցակիցներ ունի, բայց արժանի է ստանալ «Ոսկե գնդակը»: Նա ապացուցել է, որ հիանալի ֆուտբոլիստ է, ով վերջին տարիներին ֆանտաստիկ նվաճումների է հասել,-ասել է Կավանին:

«Ոսկե գնդակ 2014»-ի 23 թեկնածուներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում