Զիդանի որակազրկումը կասեցվել է

Մարզական վարչական դատարանը (TAD) որոշել է դադարեցնել «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որակազրկումը։ Ֆրանսիացին պատժվել էր առանց համապատասխան արտոնագրի ակումբ գլխավորելու համար։

Որակազրկման կասեցումը չի նշանակում դրա վերացում, սակայն առայժմ TAD-ը ծանոթանալու է գործի նյութերին։ Մինչ վերջնական որոշման կայացումը Զիդանն ու նրա օգնական Սանտյագո Սանչեսը կկարողանան ակումբը ղեկավարել, հաղորդում է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ որակազրկման պատճառը Իսպանիայի մարզիչների ազգային ասոցիացիայի (CENAFE) բողոքն էր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում