Անչելոտին՝ «Գրանադայի» դեմ խաղի մասին

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» մրցակիցը լինելու է «Գրանադան»։

Հանդիպումից առաջ լրագրողների հետ է հանդիպել «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։

-Թիմի՝ մինչ այժմ ցուցադրած արդյունքներն ինձ գոհացնում են, բայց յուրաքանչյուր խաղ «Ռեալի» համար քննություն է, և «Գրանադայի» դեմ հանդիպումն էլ բացառություն չէ։ Երբեք չի կարելի նախապես վստահ լինել խաղի ելքի հարցում, քանի որ այն կարող է անակնկալ լինել։

Իսկոն հիանալի է խաղում, ու մենք հույս ունենք, որ այդպես կշարունակվի մինչև մրցաշրջանի ավարտը: Բեյլի և Իսկոյի համագործակցությունն ստացվում է, նրանք ցույց տվեցին, որ կարողանում են իրար հետ դաշտում լավ գործել,- ասել է Անչելոտին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում