Արժանի եմ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը. Ռիբերի

Մյունխենի «Բավարիա» ֆուտբոլի ակումբի ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին գերմանական «Բլիկ» հանդեսին ասել Է, որ, ըստ իրեն, ինքն արժանի Է մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին եւ, չնայած այս իրողությունը հուզվելու տեղիք Է տալիս, բայց ընդհանուր առումով հանգիստ Է զգում իրեն:

Ինչպես տեղեկացնում Է «gazeta.ru» կայքը, Ռիբերին նշել Է, որ նախորդ մրցաշրջանն իր թիմի համար հաջող Էր՝ «Բավարիան» դարձել Է չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ ինքը լավ խաղ է ցուցադրել: Ինքը համարում Է, որ ամեն ինչ արել Է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու համար եւ գիտակցում Է, որ շատ մարզասերներ են իր նման մտածում:

Ռիբերիի հետ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Մադրիդի «Ռեալի» գերաստղ պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն եւ «Բարսելոնայի» արգենտինացի գերաստղ Լիոնել Մեսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում