«Դաջվածքը՝ էտի մարդու անհատական հարցն ա». Կարապետիչ

««Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը կրում է նոր «սթայլ»’ վզի վրա գունավոր դաջվածքով»: «Ժամանակ»-ի թղթակիցը նրանից հետաքրքրվել է, թե ի՞նչ է նշանակում իր դաջվածքը:

«Էրկու հատ մեկ ա’ վերևը’ Աստված, ներքևը’ ժողովուրդ»,- պատասխանել է նա: Դիտարկմանը, թե Աստվածաշնչում հստակ արգելվում է մարմնի վրա դաջվածք անելը, իսկ ինքը հավատացյալ է, Կարապետիչն արձագանքել է. «Այդպիսի բան չկա, տենց բան չկա գրած Աստվածաշնչում»:

Թերթի թղթակցի հարցին՝ այլ դաջվածքնե՞ր էլ ունի, թե՞ ոչ, և ինչքա՞ն ժամանակ է, որ այդ գունավոր դաջվածքը կրում է վզին, Կարապետիչը նեղսրտել է, թե ժամանակակից աշխարհում ենք ապրում, և 21-րդ դարում հարցնել, թե ինչ դաջվածք ունես, երբ ես արել, նույնն է, թե հարցնես՝ քանի հատ խալ ունես և որտեղ. «Դաջվածքը՝ էտի մարդու անհատական հարցն ա: Ես չեմ վախենում տենց համարձակ քայլերից, ես մենակ Աստծուց եմ վախենում: Ուրիշ ոչ մի բանից չեմ վախենում: Չեմ մտածում, թե մարդիկ ինչ կմտածեմ: Ո՛չ պետական փողերն եմ յուրացրել, ոչ էլ չինովնիկ եմ: Ժողովրդին էլ վնաս չեմ տվել»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում