Վրաստանը հյուպատոսություն է բացում Գյանջայում

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, ով այսօր ժամանել է Գյանջա’ մասնակցելու Թուրքիայի, Ադրբեջանի իր գործընկերների հետ հանդիպմանը, հանդիսավոր արարողությամբ գլխավոր հյուպատոսություն կբացի Ադրբեջանի բնակչության թվով երկրորդ մեծ քաղաքում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը գլխավոր հյուպատոսություն է բացել Բաթումում, վրացական կողմն էլ ցանկություն է հայտնել իր գլխավոր հյուպատոսությունը բացել Գյանջայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում