Օզբիլիսն սկսել է վազքային վարժություններ կատարել (տեսանյութ)

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով ապաքինվում է ծնկի ծանր վնասվածքից, վերսկսել է վազքային վարժությունները։ Այդ մասին ֆուտբոլիստը հայտարարել է իր «Instagram»-ի էջում հրապարակված տեսանյութի միջոցով։

«Վերադարձել եմ վազքային վարժություններին, կարող եք դրանք կոչել ինչպես ուզում եք։ Առաջ ենք շարժվում»,-գրել է Օզբիլիսը։

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը մայիսի 31-ին Ալժիրի հավաքականի դեմ ընկերական խաղում կրտել էր ծնկի խաչաձև կապանները։ Արազը երկու վիրահատություն է տարել, և բժիշկների հաշվարկներով դաշտ կկարողանա վերադառնալ 2015-ի մարտ-ապրիլ ամիսներին։