Ռեյնգոլդ. Մովսիսյանը ցույց տվեց՝ ինչպիսին պետք է լինի իսկական հարձակվողը

Մոսկվայի «Սպարտակի»՝ վնասվածքից նոր ապաքինված հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղը տպավորել է «Sovsport.ru» կայքի վերլուծաբան և մոսկովյան ակումբի նախկին ֆուտբոլիստ Վալերի Ռեյնգոլդին։ Վերջինս Մովսիսյանին ընդգրկել է Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստների ցանկում՝ գրելով.

«Ես գիտեմ, որ Յուրան գոլի հեղինակ չդարձավ, բայց նա բազմաթիվ սուր պահեր ստեղծեց։ Նա նոր է ապաքինվել վնասվածքից, սակայն «Կրասնոդարի» դեմ միայնակ հսկայական աշխատաք կատարեց և ցույց տվեց Ձյուբային՝ ինչպես պետք է գործի իսկական հարձակվողը։

Չի կարելի կանգնել դաշտի մի կետում ու սպասել։ Անընդհատ հիշում եմ ձախ եզրով նրա անցումն ու Չելստրյոմին կատարած փոխանցումը»,-գրել է Ռեյնգոլդը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում