Ալոնսոն տեղափոխվում է «Մակլարեն»

Ավելի համառորեն են շրջաառվում «Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոի՝ «Մակլարեն» տեղափոխվելու մասին լուրերը։

Այժմ հաղորդվում է, որ կողմերն արդեն որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել, թեև որոշ մանրամասներ դեռ քննարկվում են։

«Blick» պարբերականը գրում է, որ Ալոնսոն «Մակլարենի» հետ պայմանագիր կստորագրի մինչեւ 2016 թվականը՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում