Հայաստանի գավաթ. «Փյունիկը» պայքարից դուրս է թողնում «Շիրակին»

Այսօր Հայաստանի գավաթի խաղարկության  քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումներն էին։

Առաջին խաղում Երևանում «Փյունիկին» 0:3 հաշվով պարտված Գյումրիի «Շիրակը» սեփական արկի տակ ևս զիջեց գործող գավաթակրին։

Հանդիպման միակ գնդակը 24-րդ րոպեին խփեց Գագիկ Պողոսյանը՝ արտագնա խաղում հաղթանակ բերելով «Փյունիկին»։

Երկու հանդիպումների արդյունքում «Շիրակը» զիջեց 0:4 հաշվով, և «Փյունիկը» պայքարը կկշարունակի կիսաեզրափակչում՝ փորձելով կրկնել անցյալ տարվա նվաճումը։

«Շիրակ»-«Փյունիկ»՝ 0:1

Հետևեք մեզ նաև Telegram-ում