Հայաստանի գավաթ. «Բանանցը» հաղթահարում է առաջնության առաջատարի արգելքը

Հայաստանի գավաթի խաղարկության  քառորդ եզրափակիչ երկրորդ պատասխան խաղում կիսաեզրափակչի վերջին ուղեգիրն էին վիճարկում ՀՀ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ուլիսն» ու Երևանի «Բանանցը»։

«Բանանցն» առաջին հանդիպումից հետո (4:1) զգալի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ։

Հանդիպման ընթացքում խփվեց երկու գնդակ, երկուսն էլ՝ «Բանանցի» դարպասին։ Նախ 5-րդ րոպեին Սերգեյ Օվչինիկովն օդային պայքարում հաղթող դուրս եկավ ու գլխի հարվածով գրավեց դարպասը, ապա 48-րդ րոպեին Աղվան Պապիկյանը կրկնապատկեց «Ուլիսի» առավելությունը։

Հանդիպումն ավարտվեց «Ուլիսի» հաղթանակով՝ 2:0 հաշվով, սակայն երկու խաղերի արդյունքում «Բանանցը» 4:3 հաշվով հաղթեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում