«Forbes». Ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների տասնյակը

Աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերն աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների ցանկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Ըստ «Forbes» պարբերականի` Մեյվեզերը մեկ տարվա ընթացքում վաստակում է 105 մլն դոլար: Երկրորդ հորիզոնականում Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, ում տարեկան վարձատրությունը կազմում է 80 մլն դոլար: Լավագույն եռյակը 72,3 մլն դոլարով եզրափակում է բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը:

«Forbes». Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկները

1. Ֆլոյդ Մեյվեզեր կրտսեր (բռնցքամարտ) — $ 105 մլն
2. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) — $ 80 մլն
3. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) — $ 72,3 մլն
4. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ) — $ 64,7 մլն
5. Կոբի Բրայանտ (բասկետբոլ) — $ 61,5 մլն
6. Թայգեր Վուդս (գոլֆ) — $ 61,2 մլն
7. Ռոջեր Ֆեդերեր (թենիս) — $ 56,2 մլն
8. Ֆիլ Միկելսոն (գոլֆ) — $ 53,2 մլն
9. Ռաֆայել Նադալ (թենիս) — $ 44,5 մլն
10. Մեթ Ռայան (ամերիկյան ֆուտբոլ) — $ 43,8 մլն

Հետևեք մեզ նաև Telegram-ում