«Միկան» ընդահատեց «Ուլիսի» անպարտելության շարքը

Հայաստանի Բրաձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում այլևս չկան անպարտելի թիմեր:

Առաջնության 13-րդ տուրում «Միկան» սեփական հարկի տակ առավելության հասավ մրցաշարային աղյուսակի առաջատար «Ուլիսի» նկատմամբ, որը մինչ այդ պարտություն չէր կրել: Արամ Ոսկանյանի սաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին Արսեն Բեգլարյանի դարպասը: Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Տիգրան Բարսեղյանը, 60-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո դաշտի տերերի երկրորդ գնդակը խփեց Ալեքսը, իսկ վերջնական հաշիվը 84-րդ րոպեին ձևակերպեց Ռաֆայել Ղազարյանը:

Այս հաղթանակից հետո «Միկան» ունի 16 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Ուլիսը» շարունակում է մնալ առաջատարի դիրքում` ակտիվում ունենալով 34 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 13-րդ տուր

«Միկա»-«Ուլիս»` 3:0
Գոլերը` Բարսեղյան 18՛, Ալեքս 60՛, Ղազարյան 84՛
Հեռացում` 

Հետևեք մեզ նաև Telegram-ում