«Սամպդորիա»-«Միլան»` 2:2. Էլ-Շաարավին` հիանալի գոլի հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրի շրջանակում կայացավ «Սամպդորիա»-«Միլան» հանդիպումը:

Թիմերը հաղթողին չորոշեցին` խփելով 2-ական գնդակ: 10-րդ րոպեին «Միլանի» կազմում հրաշալի գոլի հեղինակ դարձավ Ստեֆան Էլ-Շարաավին: Առաջին կեսին ավելացրած ժամանակահատվածում Օկակա Չուկան վերականգնեց հաշվի հավասարությունը: Երկրորդ կեսի մեկնարկից շատ չանցած` 51-րդ րոպեին, Էդերի գոլի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցան արդեն դաշտի տերերը, իսկ «Միլանին» հաջողվեց խուսափել պարտությունից 65-րդ րոպեին Մենեզի իրացրած 11 մետրանոց հարվածի շնորհիվ:

Այս խաղից հետո «Միլանն» ունի 17 միավոր և մրցաշարային աղյուսում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «Սամպդորիան» 20 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Սամպդորիա»-«Միլան»` 2:2
Գոլերը`  Չուկա 45+՛, Էդեր 51՛ –  Էլ-Շաարավի 10՛, Մենզե 65՛ (11 մետրանոց)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում