«Սպարտակ»-«Արսենալ». Յուրա Մովսիսյանը մեկնարկային կազմում է

Երևանի ժամանակով 19:00-ին մեկնարկելու է Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի` «Սպարտակ Մոսկվա»-«Արսենալ Տուլա» հանդիպումը: Մոսկովյան թիմի մեկնարկային կազմում խաղին կմասնակցի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

«Սպարտակ»`  Ռեբրով, Պարշիվլյուկ, Ժոաո Կարլոս, Մակեև, Կոմբարով, Գլուշակով, Շիրոկով, Չելստրյոմ, Էբերտ, Պրոմես, Յուրա Մովսիսյան:

Հիշեցնենք նաև, որ «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օսբիլիսը շարունակում է ապաքինվել ծնկի վիրահատությունից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում