Էլ-Շաարավի. Հույս ունեմ` գոլն ինձ կօգնի ինքնավստահություն ձեռք բերել (տեսանյութ)

«Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին, ով Իտալիայի առաջնության 11-րդ տուրի` «Սամպդորիայի» հետ խաղում դարձավ հիանալի գոլի հեղինակ (2013 թվականի փետրվարից հետո առաջին անգամ ներքին առաջնությունում գոլն խփեց), հանդիպումից հետո հայտարարել է, որ կգերադասեր իր թիմի հաղթանակը: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է 2:2 հաշվով:

-Ուրախ եմ, որ գոլ խփեցի, սակայն կգերադասեի թիմի հաղթանակը: Այն պետք էր մեր թիմին: Հարձակվողի համար, իհարկե, կարևոր է գոլ խփելը: Հույս ունեմ` այս գոլն ինձ կօգնի ինքնավստահություն ձեռք բերել,-Էլ-Շաարավիի խոսքը մեջբերված է իտալական մամուլից:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում