Յուրա Մովսիսյանի գոլն օգնեց «Սպարտակին» հաղթել «Արսենալին»

Յուրա Մովսիսյանի գոլն օգնեց «Սպարտակին» հաղթել «Արսենալին»

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալեց Տուլայի «Արսենալին» և 2:0 հաշվով հաղթանակ տոնեց:

Դաշտի տերերին շատ արագ հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. 8-րդ րոպեին Էբերտը փոխանցում կատարեց Պրոմեսին, որի հարվածից հետո անհաջող խաղաց Ֆիլիմոնովը, իսկ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն օգտվեց մրցակցի սխալից և առաջ մղեց իր թիմին` խփելով ընթացիկ առաջնությունում իր առաջին գոլը: Երկրորդ գոլը «Սպարտակը» խփեց 22-րդ րոպեին. աչքի ընկավ Պրոմեսը:

Այսպիսով` «Սպարտակը» վերջին 5 անհաջող խաղից հետո կարողացավ հաղթանակ տոնել և այժմ 22 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: «Արսենալը», որն ակտիվում ունի 5 միավոր, շարունակում է մնալ ետնապահի դիրքում: Հավելենք, որ հաջորդ տուրում «Սպարտակը» մրցելու է «Մորդովիայի» հետ. խաղը կկայանա նոյեմբերի 23-ին:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր

«Սպարտակ»-«Արսենալ»` 2:0
Գոլերը` Մովսիսյան 8՛, Պրոմես 22՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում