Յակին. Յուրա Մովսիսյանը ցույց տվեց, թե որքան լավ է խաղում

Յակին. Յուրա Մովսիսյանը ցույց տվեց, թե որքան լավ է խաղում

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Տուլայի «Արսենալի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո նշել է, որ հարձակման գծում դեռևս նախընտրում է խաղաժամանակ տալ Յուրա Մովսիսյանին, ով վերջերս է ապաքինվել վնասվածքից: Յակինը հասկացրել է, որ Արտյոմ Ձյուբան պետք է համբերությամբ զինվի:

-Ձյուբան մեզ համար կարևոր ֆուտբոլիստ դառնալու հնարավորություն ունի: Հարձակման գծում այժմ ընտրության հնարավորություն ունեմ: Յուրան ցույց տվեց, թե որքան լավ է խաղում: Նախորդ խաղում նա մասնակցեց գոլային բոլոր գրոհներին, իսկ այս անգամ գոլ խփեց:

Արտյոմը պետք է աշխատի և հանգիստ սպասի իր հնարավորությանը: Նրա համար դրական ազդեցություն կարող է ունենալ հավաքականի առաջիկա խաղը,-Յակինի խոսքը մեջբերված է  «Чемпионат.com»–ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում