Յուրա Մովսիսյան. Փորձում ենք անել այն, ինչ ցանկանում է Յակինը (տեսանյութ)

Յուրա Մովսիսյան. Փորձում ենք անել այն, ինչ ցանկանում է Յակինը (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի՝ Տուլայի «Արսենալի» դեմ խաղից հետո պատասխանել է «Наш футбол»-ի հարցերին:

Խոսելով մրցակցի սխալի հետևանքով իր խփած գոլի մասին` Յուրան նշել է, որ իր համար դա նվեր էր.

«Կարծում եմ, որ դա նվեր է յուրաքանչյուր ֆուտբոլիստի, յուրաքանչյուր հարձակվողի համար: Լավ է, որ այս մրցաշրջանում առաջին գոլս խփեցի, բայց պետք է շարունակել»,-ասել է Մովսիսյանը:

Այն հարցին, թե որքանո՞վ են Յուրան և թիմակիցները հաջող կատարում գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի առաջադրանքները, հայ ֆուտբոլիստը տվել է հետևյալ պատասխանը. «Այդ մասին պետք է Մուրատ Յակինին հարցնեք: Մենք փորձում ենք անել այն, ինչ ինքը ցանկանում է. մրցակցին պրեսինգի ենք ենթարկում մրցակցին, ինչպես պետք է»:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» հաղթեց 2:0 հաշվով, մոսկովյան թիմի կազմում հաշիվը բացեց Յուրա Մովսիսյանը, իսկ երկրորդ գնդակը խփեց Պրոմեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում