Հալիլհոջիչը մերժել է «Միլանին» հանուն «Տրաբզոնսպորի»

Հալիլհոջիչը մերժել է «Միլանին» հանուն «Տրաբզոնսպորի»

Բոսնիացի մասնագետ Վահիդ Հալիլհոջիչը. ով անցյալ շաբաթ հեռացել է «Տրաբզոնսպորի» գլխավոր մարզչի պաշտոնից, պատմել է, որ կարող էր գլխավորել «Միլանը», ինչպես նաև պատմել է թուրքական ակումբից հեռանալու պատճառների մասին։

«Միլանն» ինձ առաջարկություն արեց, սակայն ես հրաժարվեցի, որովհետև արդեն խոստացել էի «Տրաբզոնսպորին»։ Ինչ վերաբերում է իմ՝ աշխատանքից հեռանալուն, ապա դա մարզչի աշխատանքի մի մասն է։ Մենք միշտ պետք է ճամպրուկները հավաքած պահենք։ Տնօրենների խորհուրդը գոհ չէր արդյունքներից, սակայն մեզ հաջողվեց լավ հարաբերություններ պահպանել։ Հետո մենք նույնիսկ ընթրեցինք միասի,-Հալիլհոջիչի խոսքերն է մեջբերում թուրքական մամուլը։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում