Յուրա Մովսիսյան. Մենք կվերադառնանք ավելի ուժեղ

Յուրա Մովսիսյան. Մենք կվերադառնանք ավելի ուժեղ

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Եվրո-2016-ի ընտրական փուլի` Պորտուգալիա-Հայաստան խաղի վերաբերյալ գրառում է կատարել Facebook-ի իր պաշտոնական էջում:

«Սեփական սխալներն ուղղելու ժամանակ ունենք: Մենք կվերադառնանք ավելի ուժեղ: Առաջ, Հայաստա՛ն»,-գրել է Մովսիսյանը և հրապարակել ներկայացված լուսանկարը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Պորտուգալիային. հանդիպման միակ գոլը 72-րդ րոպեին խփեց Կրիշտիանու Ռոնալդուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում