Զիդանի որդին նշել է նորամուտը «Ռեալ Մադրիդ Կաստիլյայում» (լուսանկար)

Զիդանի որդին նշել է նորամուտը «Ռեալ Մադրիդ Կաստիլյայում» (լուսանկար)

Ֆուտբոլային լեգենդ Զինեդին Զիդանի ավագ որդին՝ Էնցո Զիդանը, իր նորամուտն է նշել Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմի՝ «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» կազմում։

Էնցոն դաշտ է դուրս եկել հոր գլխավորած թիմի՝ «Կոնկենսեի» դեմ խաղի 88-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվել է մադրիդյան ակումբի հաղթանակով՝ 2։1 հաշվով։

Էնցո Զիդանը 19 տարեկան է։ «Ռեալ Մադրիդ Կաստիլյան» հանդես է գալիս իսպանական Սեգունդայում։

 

  

Հետևեք մեզ նաև Telegram-ում