Մովսիսյանը ոգևորում է Օզբիլիսին մարզվելիս (տեսանյութ)
19/11/2014 12:39
Նմանատիպ
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը շարունակում է ապաքինվել ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածքից։ Երկու վիրահատություն տանելուց հետո Օզբիլիսն սկսել է անհատական մարզումներ անցկացնել և սոցիալական ցանցերում իր էջերի միջոցով երկրպագուներին տեղյակ է պահում ապաքինման ընթացքի մասին։
Այս անգամ՝ երկրորդ վիրահատությունից 65 օր անց, Արազը ուժային վարժություն է կատարում, իսկ հավաքականում և «Սպարտակում» նրա թիմակից Մովսիսյանը ոգևորում է նրան։
Post by Aras Ozbiliz.