«Միլանը» հրաժարվել է «Բարսելոնային» վաճառել 16-ամյա հրաշամանուկին (տեսանյութ)

«Բարսելոնան» հետաքրքրված է եղել «Միլանի» 16-ամյա հարձակվող Հաքիմ Մաստուրի ծառայություններով։

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հրաժարվել է պատանի ֆուտբոլիստին վաճառել կատալոնացներին։

Նշենք, որ «ռոսոնեիները» Մաստուրին 500.000 եվրոյով ձեռք են բերել «Ռեջինայից», երբ նա 14 տարեկան էր։

Անցյալ տարի 15 տարեկանում Մաստուրն ընդգրկված է եղել «Միլանի»՝ Ա Սերիայի հանդիպումներից մեկ հայտացուցակում։ Ակնկալվում է, որ այս տարի նա իր նորամուտը կնշի թիմի կազմում Իտալիայի գավաթի խաղերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում