Արազ Օզբիլիս. Վերջապես կրկին կարող եմ ինձ ֆուտբոլիստ զգալ

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ծնկի վիրահատությունից հետո շարունակում է ապաքինման կուրս անցնել ակումբի մարզաբազայում: «Սպարտակի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ ապաքինումն ընթանում է նախատեսվածի պես, և այսօր հայ ֆուտբոլիստը սկսել է մարզվել գնդակով:

Արազն այսօր խաղադաշտ է դուրս եկել թիմակիցների հետ, սակայն մարզվել է անհատական ծրագրով: Սկզբում նա վազքային վարժություններ է կատարել, իսկ հետո ֆիզպատրաստվածության մարզչի հետ գնդակով վարժություններ է կատարել:

«Վիրահատությունից հետո առաջին ամիսն ահավոր էր: Չնայած վիրահատության հաջորդ օրը վերականգնողական աշխատանք էի կատարում` մեծամասմաբ կարողանում է միայն նստել: Դժվար էր, սակայն աստիճանաբար ավելի ու ավելի շատ սկսեցի աշխատել: Այժմ արդեն մարզվում եմ խաղադաշտում, ինչի համար շատ ուրախ եմ:

Աշխատում եմ գնդակով և վերջապես կրկին կարող եմ ինձ ֆուտբոլիստ զգալ: Երկրպագուների աջակցությունը, իհարկե, շատ է օգնում: Շնորհակալ եմ նրանց ջերմ խոսքերի համար: Առաջնության առաջին հատվածի ավարտից հետո, բնականաբար, չեմ ծրագրում հանգստանալ. տքնաջան աշխատելու եմ, որ երկրորդ հատվածին պատրաստ լինեմ»,-Օզբիլիսի խոսքը մեջբերված է ակումբի պաշտոնական կայքից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում