«Գանձասարն» ու «Միկան» հաղթողին չորոշեցին

Կապանի «Գանձասար» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի՝ «Գանձասար»-«Միկա» հանդիպումը։

Առաջին կեսում թիմերը աչքի ընկան մի քանի վտանգավոր պահերով և մեկական դեղին քարտով, սակայն ընդմիջման գնացին 0։0 հաշվով։ Երկրորդ կեսում էլ ամենանշանակալի իրադարձությունը զգուշացումն էր. այս անգամ դեղին քարտ ստացավ «Միկայի» դարպասապահ Արմեն Ֆիշյանը։

Թիմերն այդպես էլ չկարողացան գոլ խփել, և խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։ Այս հանդիպումից հետո «Գանձասարն» ունի 19 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ «Միկան» 5-րդն է` ակտիվում ունենալով 17 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 15-րդ տուր

«Գանձասար»-«Միկա»` 0:0

Հետևեք մեզ նաև Telegram-ում