Ինձագի. Տորրեսին անհրաժեշտ է ինքնավստահ լինել

«Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին կարծում է, որ հարձակվող Ֆերնանդո Տորրեսը պետք է փորձի ավելի ինքնավստահ լինել: Ըստ մասնագետի` իսպանացի ֆուտբոլիստը միայն այդ դեպքում կկարողանա կրկին գոլեր խփել:

«Խոսել եմ Տորրեսի հետ: Նրան պարզապես անհրաժեշտ է ինքնավստահ լինել: Իմ աշխատանքն է նրան լավ մարզավիճակ ձեռք բերելու հարցում օգնելը: Ֆերնանդոն չի մոռացել, թե ինչպես է պետք գոլեր խփել կամ խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում, քանի որ իսկական չեմպիոն է: Ես ամեն ինչ կանեմ այս ֆուտբոլիստի լավագույն որակները ներկայացնելու համար»,-Ինձագիի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից:

Հավելենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ֆերնանդո Տորրեսը մասնակցել է 10 խաղի և խփել է 1 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում