«Լոկոմոտիվ»-«Սպարտակ»` 1:0. Մովսիսյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Լոկոմոտիվը» հյուրընկալել էր «Սպարտակին»:

«Լոկոմոտիվ» մարազադաշտում կայացած խաղում դաշտի տերերին հաջողվեց նվազագույն հաշվով հաղթանակ տոնել: Հանդիպման միակ գոլը 77-րդ րոպեին խփեց Կասաևը: Այս հաղթանակից հետո «Լոկոմոտիվն» ունի 26 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է դեռևս 4-րդ հորիզոնականը, իսկ Մուրատ Յակինի թիմը մնաց 25 միավորով 6-րդ տեղում:

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հանդիպմանը մասնակցում էր մեկնարկային րոպեներից, սակայն 70-րդ րոպեին Յուրան խաղադաշտում տեղը զիջեց Ձյուբային: «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը շարունակում է ապաքինվել ծնկի վիրահատությունից հետո:

ՌՊԼ, 15-րդ տուր

«Լոկոմոտիվ»-«Սպարտակ»` 1:0
Գոլը` Կասաև 77՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում