«Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Արարատի» հետ, «Շիրակը»` «Բանանցի»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի խաղային երկրորդ օրը հաղթողներ չեղան: «Ալաշկերտ»-«Արարատ» և «Շիրակ»-«Բանանց» հանդիպումներում գրանցվեցին ոչ-ոքի արդյունքներ:

«Ալաշկերտ»-«Արարատ» խաղում թիմերը մեկական գոլ փոխանակեցին. 22-րդ րոպեին Մհեր Սահակյանի խփած գնդակին 67-րդ րոպեին դաշտի տերերի կազմում պատասխանեց Միհրան Մանասյանը: Այս հանդիպումից հետո «Ալաշկերտն» ունի 17 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Արարատը» շարունակում է մնալ ետնապահի դիրքում` ակտիվում ունենալով ընդամենը 7 միավոր:

«Ալաշկերտ»-«Արարատ»` 1:1
Գոլերը` Մանասյան 67՛ – Սահակյան 22՛

«Շիրակ»-«Բանանց» հանդիպումն ավելի գոլառատ ստացվեց. թիմերը երկուական գդակ խփեցին: Գյումրու թիմի կազմում աչքի ընկան Ժան-Ժակ Բուգուհին և Դավիթ Հակոբյանը, իսկ հյուրերի գոլերը խփեցին Նաիրի Մինասյանը և Գևորգ Կարապետյանը: Այսպիսով` «Շիրակը» մրցաշրջանի առաջին հատվածն ամփոփեց 3-րդ հորիզոնականում` ունենալով 25 միավոր, իսկ «Բանանցը» 14 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

«Շիրակ»-«Բանանց»` 2:2
Գոլերը` Բուգուհի 50՛, Հակոբյան 58՛ – Մինասյան 11՛, Կարապետյան 87՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում