Յակին. Մովսիսյանի ու Ձյուբայի համար հեշտ խաղ չէր

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը Ռուսաստանի առաջնության15-րդ տուրում մոսկովյան դերբիում «Լոկոմոտիվից» նվազագույն հաշվով կրած պարտությունից հետո հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

-Որոշեցի չփոփոխել նախորդ խաղի կազմը։ Ձյուբային դաշտ մտցնելը խաղի ընթացքի թելադրանքն էր։ Արտյոմ Ձյուբան լավ ֆիզիկական տվյալներ ունի, սակայն նրա և Մովսիսյանի համար հեշտ չէր խաղալ ցուրտ եղանակին և սայթաքուն խաղադաշտում։:

Առաջին կեսում հաշիվը բացելու լավ հնարավորություն կորցրինք, իսկ մրցակիցն օգտագործեց իր ոչ լիարժեք պահը և գոլ ստեղծեց։ Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ մեր բախտը չբերեց այս խաղում,-ասել է Յակինը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում