Աբրահամ Խաշմանյան. 90 րոպե մեկ դարպասի ֆուտբոլ էինք խաղում

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի՝ «Ալաշկերտ»-«Արարատ» խաղից հետո «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, խոսելով խաղի մասին, ասաց, որ իր թիմը մրցակցի նկատմամբ առավելություն ուներ:

«90 րոպե խաղում ենք մեկ դարպասի ֆուտբոլ, ստեղծում ենք բազմաթիվ գոլային պահեր և խփում ենք մեկ գոլ: Մրցակիցը ունենում է մեկ գոլային պահ և վերածում գոլի: Չի կարելի հարձակման փուլում նման մանր ֆուտբոլ խաղալ: Ամբողջ խաղի ընթացքում առավելություն ունեինք մրցակցի նկատմամբ, ամբողջ խաղի ընթացքում ճնշում էինք, սակայն ֆուտբոլում եթե գոլ չես խփում ամեն ինչ ապարդյուն է»:

Խոսելով թիմի ծրագրերի մասին արձակուրդից հետո՝ Աբրահամ Խաշմանյանն ասաց հետևյալը.

«Թիմն արձակուրդի կգնա մինչև դեկտեմբերի 20-ը, դրանից հետո կսկսենք մարզումները: Դեկտեմբերի 28-ից ամանորի տոների հետ կապված մեկ շաբաթով նորից դադար կլինի: Նախապատրաստական շրջանը կսկսվի հունվարի 10-ից: Կլինեն հավաքներ, փոփոխություններ, որպեսզի կարողանանք մյուս տարի ավելի մարտունակ թիմ ունենալ: Կհրավիրվեն նաև նոր ֆուտբոլիստներ»:

Աբրահամ Խաշմանյանը վերջում ավելացրեց, որ որոշ ֆուտբոլիստներ կհեռանան թիմից, սակայն անուններ չտվեց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում