«Միլանը» հաղթեց «Ուդինեզեին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Միլանը» հյուրընկալեց «Ուդինեզեին» ու «Սան Սիրո» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։

65-րդ րոպեին Դոմիցին խախտեց կանոնները Հոնդայի նկատմամբ և հեռացվեց խաղադաշտից, իսկ նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ժերեմի Մենեզը։ 10 րոպե անց նա նաև դուբլ ձևակերպեց՝ 2։0հաշվով հաղթանակ բերելով «Միլանին», որը ևս մնացել էր10 հոգով Էսյենի հեռացումից հետո։

«Միլան» – «Ուդինեզե»՝ 2։0

Հետևեք մեզ նաև Telegram-ում