Ուեբերի ծանր վթարն առանց լուրջ վնասվածքների է անցել (տեսանյութ)
Նմանատիպ
«Ֆորմուլա 1»-ի նախկին ավտոարշավորդ Մարկ Ուեբերը, ով «Պորշեի» կազմում մասնակցում էի Սան Պաուլուում ընթացող աշխարհի առաջնությանը, այս առավոտյան ծանր վթարի է ենթարկվել «6 hours Sao Paulo» մրցարշավի ավարտին։
Շրջանի ժամանակ Մաթեո Կրեսոնիի մեքենայիհետ կոնտակտից հետո աստրալացին բախվել է բետոնե արգելապատնեշին։ Նրան տեղափոխել են վթարի վայր ժամանած բուժաշխատողները։ Արշավորդը գիտակցությունը չի կորցրել, հետազոտությունը լուրջ վնասվածքներ չի հայտնաբերել։
-Մարկի հետ ամեն ինչ կարգին է, բայց նա գիշերը կմնա հիվանդանոցում լրացուցիչ հետազոտման համար։ Խոսել ենք նրա հետ, և նա ասաց, որ ցանկացողները կարող են այցելել նրան։ Թիմո Բերնհարդն ու Բրենդոն Հարթլին արդեն գնացել են նրա մոտ։
Դեռ չգիտենք՝ ինչ է պատահել, քանի որ վթարի կադրերն այնքան էլ շատ չեն։ Չենք կարող որևէ բան ասել, քանի դեռ չենք վերլուծել մեքենայի բոլոր տվյալները,-ասել է «Պորշեի» տեխնիկական տնօրեն Ալեքս Հիտցինգերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում