Անչելոտի. Ինձագին պետք է մոտիվացնի Տորրեսին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր կարծիքն է արտահայտել «Միլանի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսի մասին: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակի «Չելսիից» «Միլան» տեղափոխվելուց հետո իսպանացի ֆուտբոլիստն Իտալիայի առաջնությունում մասնակցել է 10 խաղի և խփել է ընդամենը 1 գոլ:

«Ինձագին պետք է գնահատի Տորրերի հետ փոխհարաբերությունների մակարդակը: Պետք է գտնել այնպիսի կետեր, որոնց միջոցով հնարավոր կլինի մոտիվացնել Տորրեսին և նրան դարձնել ավելի լավը: Ֆերնանդոն պրոֆեսիոնալ է. կարիերայի անկումը նրան չի տապալի»,-Անչելոտիի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում