«Արարատից» 4 ֆուտբոլիստներ են հեռացել

«Արարատը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը դարպասապահ Գոռ Մարտիրոսյանի, ամերիկացի կիսապաշտպան Քրիստիան Քինքի և ամերիկացի հարձակվող Դերիլ Օդոմի հետ: Միևնույն ժամանակ, ակումբը չի երկարաձգել սերբ պաշտպան Զդրավկո Կովաչևիչի հետ ավարտված պայմանագիրը, տեղեկանում ենք «Արարատի» պաշտոնական կայքից։

Այս ֆուտբոլիստները համալրել էին թիմի կազմը ընթացիկ մրցաշրջանից առաջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում