«Միլանը» ցանկանում է կրկին համագործակցել նախկին մարզիչների հետ

Իտալական «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին ցանկանում է վերականգնել համագործակցությունը Ֆաբիո Կապելոյի, Կարլո Անչելոտիի և Ագիրո Սակիի հետ, հավաստիացնում է «Corriere dello Sport» պարբերականը։ Այդ մասնագետների գլխավորությամբ ակումբը ժամանակին մեծ նվաճումներ է ունեցել։

Ինչպես գրում է աղբյուրը, Բեռլուսկոնին այդ համագործակցությունը չի տեսնում նրանցից որևէ մեկին որպես ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մեջ։ Իտալացի գործարարը ցանկանում է ստեղծել եռամիասնություն, որը կօգնի ակումբին և նրա ներկայիս գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագիին որպես խորհրդատու։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում